ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Լյուսի Աբդալյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը

Լյուսի Աբդալյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը
13.02.2015 | 12:12

Այսօր ժամը 17:00-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի կունենա Լյուսի Աբդալյանի «Օդ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը:

ՆՓԱԿ-ի՝ արվեստի այլընտրանքային ամենամյա «ՊԱՏԿԵՐ(ԱՑՆ)ԵԼՈՎ ԱՊԱԳԱՆ» փառատոնում 2014-ին Լյուսի Աբդալյանի Գերտրուդա Սթեյնի շարքից՝ «Վարդը վարդ է վարդի համար» ինստալիացիան ճանաչվեց լավագույնը: ՆՓԱԿ-ի 2015-ի ցուցադրությունների շարքն էլ սկսվում է Լյուսի Աբդալյանի անհատական ցուցահանդեսով:
Լյուսի Աբդալյանը ծնվել է Բեյրությում (Լիբանան): Քաղաքացիական պատերազմի տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնրեալ (Կանադա): Միջնակարգ կրթությանը զուգահեռ հաճախել է երաժշտության մասնագիտացված դասընթացների: Երբ նրա ուսուցիչը՝ Վիգեն Թուֆենգջյանը, ծանոթացրել է Գոյայի արվեստին, Լյուսիին գրավել է գեղանկարչությունը, ու նա տարվել է ժամանակակից արվեստի ուսումնասիրությամբ: Լյուսի Աբդալյանն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում:
Նրա գործերը ցուցադրվում են այնպիսի նշանավոր ցուցասրահներում, ինչպիսիք են Կալիֆոռնիայի ժամանակակից արվեստի թանգարանը, ԻԿՈ, APW ցուցասրահները (Նյու-Յորք), Brand Library Art-ը (Գլենդել) և այլն:
Նրա աշխատանքների մի մասն էլ անհատ կոլեկցիոներների հավաքածուներում են:
«Օդը» Լյուսի Աբդալյանի առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում, որը կշարունակվի մինչև մարտի 14-ը:

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ